Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները
ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ վերացնել լարվածությունը սահմանին, վերսկսել բանակցությունները և հրադադարը՝ չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանում տեղի ունեցած մահաբեր բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում անհապաղ ապաէսկալացիա իրականացնել, վերսկսել բովանդակալից երկխոսություն և վերականգնել հրադադարի ռեժիմը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», – ասել է Պոմպեոն: