ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արտակարգ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ մարտական բախումների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ է նախաձեռնել, հաղորդվում է կազմակերութան պաշտոնական կայքում։