Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա...

«Վիվառոյի» գրասենյակի վրա երկու անգամ զինված հարձակում գործած ավագ օպերլիազորը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Սուրեն Գ.-ի գործով դատական քննությունը:


Անազատության մեջ գտնվող ամբաստանյալը դատական նիստին չէր ներկայացել իր կամքով՝ ելնելով առողջական վիճակի վատացումից ու այն հանգամանքից, որ դատական նիստի ներկայացած ամբաստանյալները, կորոնավիրուսի համավարակի ներկա իրավիճակի պատճառով, դատարանից վերադառնալով կալանավայր՝ 14 օրով մեկուսացվում են:

Ինչպես նշեց Սուրեն Գ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը, քանի որ կալանավայրերը այնքան հնարավորություն չունեն, որ ապահովեն մեկուսացման պայմաններ, հաճախ մեկուսացումը կատարվում է պատժախցերում, ինչը հատկապես առողջական խնդիրներ ունեցողների համար խնդրահարույց է: Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի վատացում է տեղի ունեցել, նա մի շարք հիվանդություններ և այդ թվում՝ զարկերակային գերճնշում ունի, որը բարդացել, երկրորդ աստիճանից դարձել է երրորդ աստիճանի…


Դատական նիստը, պաշտպանի ու մեղադրողի համաձայնությամբ, անցկացվեց ամբաստանյալի բացակայությամբ:

Եվ Սուրեն Գ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ:

Պետք է ասել, որ պաշտպանը պարբերաբար այս բովանդակությամբ միջնորդություն ներկայացրել է, յուրաքանչյուր անգամ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները Սուրեն Գ.-ի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել են անթույլատրելի:

Այս անգամ պաշտպանը միջնորդության հիմքում դրեց իր պաշտպանյալի առողջական վիճակի վատացման, արյան գերճնշման՝ երրորդ աստիճանի «հասնելու» հանգամանքը՝ նշելով, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ռիսկի խմբում են հատկապես արյան գերճնշում ունեցողները: Անազատության մեջ գտնվող այդպիսի հիվանդների կյանքը, ըստ պաշտպանի, առավել քան վտանգված է:

Պաշտպանը նաև ներկայացրեց, որ ավազակային հարձակման մեղադրանքով քրեական մի շարք գործերով կոնկրետ ամբաստանյալների նկատմամբ արդեն իսկ կիրառվել է գրավը, նրանք արգելանքից ազատ են արձակվել: Կալանավայրում գտնվողները անմիջապես տեղեկանում են, թե ով է ազատ արձակվում, կոնկրետ Սուրեն Գ.-ի մոտ կարող է առաջանալ իր հանդեպ հատուկ, անարդար վերաբերմունքի, նույնիսկ խոշտանգման տպավորություն: Նա շուրջ 2 տարի գտնվում է անազատության մեջ, դատավարության մասնակիցների վրա նրա կողմից անօրինական ազդեցություն գործադրելու որևէ փաստ ի հայտ չի բերվել:

Պաշտպանը նշեց, որ Սուրեն Գ.-ն ընտանիք ու մշտական բնակության վայր ունի, խնամքին մանկահասակ երեխա կա, և գրավը միանգամայն ի զորու է երաշխավորելու նրա պատշաճ վարքագիծը դատական քննության հետագա ամբողջ ընթացքում:

Հիշեցնենք, որ մինչև արգելանքի տակ առնվելը 29-ամյա Սուրենը ոստիկանության ծառայող էր՝ ավագ օպերլիազոր, կոչումով՝ ավագ լեյտենանտ:

Նրան մեղադրանք է առաջադրվել որպես զենք գործածված առարկայի գործադրման սպառնալիքով, երկու դրվագով կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Գ.-ն 2018 թվականի հուլիսի 30-ին իր «Ֆոլքսվագեն» մեքենայով գնացել է Ավանում գործող «Վիվառո Բեթինգի» գրասենյակ, չճանաչվելու համար կապույտ գլխարկ ու բժշկական դիմակ կրելով՝ նա ապօրինի մուտք է գործել գրասենյակի օպերատորի աշխատասենյակ ու որպես զենք օգտագործված առարկայի գործադրման սպառնալիքով պահանջել է գրասենյակում եղած գումարները հանձնել իրեն: Նա հափշտակել է 370 հազար դրամ ու հեռացել է:

Ըստ մեղադրանքի՝ նույն արարքը Սուրեն Գ.-ն մեկ ամիս անց կատարել է նաև երկրորդ անգամ՝ հարձակման թիրախ դարձնելով նո՛ւյն բուքմեյքերական գրասենյակը: 2018 թվականի սեպտեմբերի 4-ի կեսգիշերին Սուրեն Գ.-ն իր «Ֆոլքսվագեն» մեքենային ամրացրել է այլ համարանիշ, դարձյալ կրելով կապույտ գլխարկ ու բժշկական դիմակ, նա ապօրինի մուտք է գործել գրասենյակի օպերատորի աշխատասենյակ, որպես զենք գործածված առարկայի գործադրման սպառնալիքովայս անգամ հափշտակել է 184 հազար դրամ ու հեռացել է:

Սուրեն Գ.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Դատարանում ամբաստանյալ Սուրեն Գ.-ն հայտարարել է, որ ընդհանրապես իրեն մեղավոր չի ճանաչում:

Սուրեն Գ.-ն ունի բարձրագույն կրթություն, նրա խնամքին է մանկահասակ երեխան:

Դատարանը հետազոտել է քրեական գործում առկա փաստաթղթերը:

Մասնավորապես՝ բանկային փաստաթղթերի զննությամբ պարզվել ու զննության արձանագրության մեջ քննիչի կողմից ամրագրվել է, որ դեպքերի կատարման պահին Սուրեն Գ.-ն տարբեր վարկային կազմակերպությունների ու բանկերի հետ գործարքներ կնքելու արդյունքում ուներ շուրջ 6 միլիոն 300 հազար դրամի վարկային ծանրաբեռնվածություն:

Այս հանգամանքը պաշտպանական կողմը չի համարում Սուրեն Գ.-ի մեղքը հաստատող, բանկային փաստաթղթերը, ըստ պաշտպանի, լոկ տեղեկացնում են, որ Սուրեն Գ.-ն եղել է պարտաճանաչ վարկառու:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ. Դոլմազյանը առարկեց պաշտպանի՝ Սուրեն Գ.-ի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդության դեմ՝ նշելով, որ ամբաստանյալ Սուրեն Գ.-ին մեղսագրվում են երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ենթադրյալ արարքներ, որոնք իրենց բնույթով և հանրային վտանգավորության աստիճանով դասվում են ծանր հանցագործություների շարքին: Տվյալ արարքի համար օրենքով նախատեսում է 6-ից մինչև 10 տարի ազատազրկման ձևով պատիժ, այսինքն՝ ենթադրյալ հանցանքն աչքի է ընկնում հանրային վտանգավորության բարձր աստիճանով և պատժի խստությամբ, հետևաբար՝ անգամ գրավի կիրառման պարագայում առկա է քննությունից թաքնվելու վտանգը։

Թեև, իրոք, ամբաստանյալ Սուրեն Գ.-ի անձը հայտնի է, վերջինս ունի մշտական բնակության վայր, խնամքին ունի մանկահասակ երեխա, սակայն մեղսագրվող հանցանքի ծանրությունը, նաև ակնկալվող պատժի խստությունը քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր են:

Բացի այդ, ըստ մեղադրողի, կան հիմնավոր կասկածներ, որ գրավը որպես խափանման միջոց կիրառելու և Սուրեն Գ.-ի՝ ազատության մեջ մնալու դեպքում նա կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Մասնավորապես, մեղադրողը հիշատակեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ տված վկաներից ոմանք, այն բանից հետո, երբ նախաքննության ավարտին ամբաստանյալը ծանոթացել է քրեական գործի նյութերին, հանդես են եկել դիմումներով, թե ցանկանում են «ուղղում մտցնել» իրենց նախաքննական ցուցմունքների մեջ: Ըստ մեղադրողի՝ նման դեպքերը ենթադրություն են առաջացնում, որ տվյալ վկաների վրա միգուցե գործադրվել է անօրինական ազդեցություն: Իսկ ազատության մեջ գտնվելով՝ Սուրեն Գ.-ն ավելի մեծ հնարավորություններ կունենա գործով անցնող անձանց վրա ազդեցություն գործելու և գործի արդար դատաքննությանը խոչընդոտելու համար:

Թվարկվածը, ըստ մեղադրողի, հնարավորություն է տալիս հիմնավորված ենթադրություններ անել ամբաստանյալի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության մասին։

Անդրադառնալով ամբաստանյալի առողջական վիճակին՝ մեղադրողը նշեց, որ արյան գերճնշումը երկրորդ աստիճանից երրորդ աստիճանի հասնելը այն նոր ի հայտ եկած հանգամանքը չէ, որ պաշտպանը նույն փուլում մի քանի անգամ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացնի: Սուրեն Գ.-ն գտնվում է բժշկական դինամիկ հսկողության ներքո: Անհրաժեշտության դեպքում նա կարող է հետազոտվել ու բուժում ստանալ նաև քաղաքացիական բուժհաստատությունում:

Մեղադրողը նշեց, որ պաշտպանի մոտեցման պարագայում կորոնավիրուսային համավարակի պայմաններում անազատության մեջ գտնվող բոլոր ամբաստանյալներին ու դատապարտյալներին մի համընդհանուր համաներումով պետք էր ազատ արձակել: Սակայն դա իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Ինչ վերաբերում է այլ համանման գործերով ամբաստանյալների ազատ արձակման դեպքերին, ապա յուրաքանչյուր դեպքում, ըստ մեղադրողի, պետք է ուշադիր հետազոտել կոնկրետ փաստական հանգամանքները, այլ ոչ թե ձևական հետևություններ անել՝ ըստ առաջադրված մեղադրանքի:

Մեղադրողը պնդեց, որ Սուրեն Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու՝ պաշտպանի միջնորդությունը անհիմն է, գրավն ի զորու չէ կանխելու կոնկրետ տվյալ ամբաստանյալի ոչ իրավաչափ վարքագիծը և չի կարող զսպիչ նշանակություն ունենալ ու երաշխավորել դատաքննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, հետևաբար՝ միջնորդությունը պետք է մերժվի:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատարանի որոշումը՝ պաշտպանի միջնորդությունը հերթական անգամ մերժվեց:

Սուրեն Գ.-ն կմնա կալանքի տակ:

դիտվել է 294 անգամ
Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan