Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ...

Կապիտանը զորամասից զենք է գողացել ու եղբոր հետ ավազակային հարձակումներ կատարել $25 հազար պարտքը փակելու համար

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գագիկ Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:


Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Դատարանի հին անունն է հիշատակված, որովհետև այս գործի քննության ժամանակ դատարանը դեռ այդպես էր կոչվում: Եվ ամբաստանյալներն էլ երկուսն էին՝ նույն ազգանունով երիտասարդներ, հարազատ եղբայրներ Գագիկ և Արամ Ա.-երը:


Վերաքննիչ բողոք բերվել է միայն Գագիկի մասով:

Այս գործը իր դատական ընթացքն ունեցել է տարիներ առաջ, դատական ակտերը վաղուց օրինական ուժի մեջ են մտել, իսկ եղբայրներից՝ Արամի պատժաժամկետը լրացել է:

Բայց ներկայումս գործը վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է, որովհետև Գագիկ Ա.-ի մասով վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազ Դ. Մելքոնյանը:

Ըստ դատական ակտերի՝ 1981 թվականին ծնված Գագիկ Ա.-ն բարձրագույն կրթություն էր ստացել, անցել էր զինվորական ծառայության: Նա դասակի հրամանատար էր, կոչումով՝ կապիտան: Գագիկի կրտսեր եղբայր Արամը ծնվել է 1992 թվականին, վատառողջ է:

Գագիկ Ա.-ն մեղադրվել է քրեական օրենսգրքի մի ամբողջ փունջ հոդվածներով: Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել հետևյալը:

Դասակի հրամանատար, կապիտան Գագիկ Ա.-ն 2010 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը՝ 3 օր 12 ժամ, և 2010 թվականի նոյեմբերի 3-ից 6-ը՝ 3 օր 19 ժամ 30 րոպե, առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության:

2010 թվականի դեկտեմբերին Գագիկ Ա.-ն ունեցել է ընդհանուրը՝ 25 հազար դոլարի չափով պարտք, որը մարելու նպատակով որոշել է կատարել զինված ավազակային հարձակումներ և ուրիշի գույքի հափշտակություններ: Այս նպատակն իրագործելու համար նա որոշել է ինքնաձիգ հափշտակել իր ծառայության վայրից:

2010 թվականի դեկտեմբերի 11-ին Գագիկը սեփական նախաձեռնությամբ փոխարինել է գումարտակի հերթապահ կապիտանին՝ ստանձնելով և իրականացնելով գումարտակի օրվա վերակարգի հերթապահությունն ու պատասխանատվություն կրելով գումարտակի ամբողջ սպառազինության և զինամթերքի պահպանման համար:

Այնուհետև օգտվելով զինանոցի մոտ օրապահի բացակայությունից և էլեկտրական ազդանշանի անսարքությունից՝ դեկտեմբերի լույս 12-ի գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, Գագիկ Ա.-ն մտել է գումարտակի զինանոց և հափշտակել մեկ ինքնաձիգ:

Ավազակային հարձակումները կատարելու համար Գագիկ Ա.-ն 2010 թվականի դեկտեմբերի 16-ին տաքսի ծառայությունից վարձակալել է «Օպել Աստրա» մեքենա՝ օրական 20 հազար դրամով: Որպես երաշխիք՝ նա տաքսի ծառայությունում թողել է իր անձնագրի պատճենը, որի վրա գրված են եղել մեքենան վարձակալելու ժամանակը, մուծված գումարի չափը, Գագիկի բջջային հեռախոսի համարը:

Գագիկի առաջարկությամբ նրա կրտսեր եղբայր Արամը նրա հետ նախնական համաձայնության է եկել զինված ավազակային հարձակումներ գործելու վերաբերյալ:

2010 թվականի դեկտեմբերի լույս 17-ի գիշերը, ժամը 00:45-ի սահմաններում Գագիկն ու Արամը վարձակալած մեքենայով գնացել են Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի մոտ, դիմակավորվել են ու մտել գրասենյակ: Գագիկը զորամասից հափշտակած ինքնաձիգից մեկ անգամ կրակ է արձակել, այնուհետև եղբոր՝ Արամի հետ հարձակվել է գրասենյակի աշխատող Դավիթի վրա, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են 240 հազար դրամ: Չբացահայտվելու և առանց խոչընդոտների դեպքի վայրից հեռանալու համար Գագիկը ինքնաձիգն ուղղել է գրասենյակում գտնվող երեք անձանց վրա, նրանց պարտադրել է մտնել գրասենյակի մեկ ուրիշ սենյակ և սպառնալիքներ տալով՝ փակել է այդ սենյակի մուտքի դուռը՝ վերջիններիս 3 րոպեով ապօրինի զրկելով ազատությունից:

Գրասենյակից դուրս գալով՝ Գագիկ Ա.-ն հետը տարել է նաև կրակված փամփուշտի պարկուճը, իսկ այնուհետև ինքնաձիգը աննկատ վերադարձրել է գումարտակի զինանոց:

Դրանից հետո Գագիկը ևս մեկ անգամ որոշելով նույն եղանակով ավազակային հարձակում կատարել եղբոր հետ, 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ստանձնել է գումարտակի տվյալ օրվա վերակարգի հերթապահությունը: Դեկտեմբերի լույս 18-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Գագիկ Ա.-ն մտել է զորամասի զինանոց ու հափշտակել է մեկ ինքնաձիգ:

Այնուհետև դարձյալ եղբոր՝ Արամի հետ, Գագիկը 2010 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 22-ն անց 20-ի սահմաններում «Օպել Աստրա» մեքենայով գնացել է Երևանի Խորենացի փողոցում գործող ինտերնետ ակումբ: Սկզբում մեքենան կանգնեցրել են մոտակա սուպերմարկետի մոտ, ուսումնասիրել են տարածքն ու հեռացել են: Մի քանի րոպե անց վերադարձել են, դիմակավորվել ու մտել են ինտերնետ ակումբ: Այնտեղ Գագիկը իր մոտ եղած ինքնաձիգից մեկ անգամ կրակել է առաստաղին, ապա եղբոր հետ հարձակվել է ակումբի տնօրենուհու վրա ու սպառնալիքներով հափշտակել են 100 հազար դրամ ու վերջինիս 22 հազար դրամ արժողությամբ պայուսակը, որի մեջ եղել են կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը:

Չբացահայտվելու և դեպքի վայրից առանց խոչընդոտների հեռանալու նպատակով Գագիկը ինքնաձիգը ցուցադրելով և ուղղելով ակումբում ներկաների վրա, սպառնալիքներով նրանց պարտադրել է մտնել ակումբի մեկ այլ սենյակ՝ շուրջ 2 րոպե նրանց զրկելով ազատությունից:

Դրանից հետո Գագիկ Ա.-ն քննությամբ չպարզված վայրում այրել է հափշտակված պայուսակում եղած փաստաթղթերը՝ անձնագիրն ու սոցիալական քարտը:

2010 թվականի դեկտեմբերի 27-ին Գագիկն ու Արամը նախնական համաձայնությամբ ժամը 19-ի սահմաններում գնացել են Արմավիր քաղաքի տներից մեկը: Նրանք դիմակավորվել են, մուտք են գործել տուն, որտեղ Գագիկ Ա.-ն իր մոտ եղած ինքնաձիգն ուղղել է տանտիրուհու, նրա դստեր ու հարսի վրա, սպառնալիքներ է տվել և հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն դրամ ընդանուր արժողությամբ տարբեր տեսակի ոսկե զարդեր, որոնց մի մասը լցրել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, իսկ մի մասը հափշտակել են փոքր արկղերով:

Հեռանալուց առաջ Գագիկ Ա.-ն զենքի սպառնալիքով տանը գտնվող երեք կանանց առանձնացրել է սենյակներից մեկում ու պահանջել է չզանգել որևէ տեղ:

2010 թվականի դեկտեմբերի 28-ին Գագիկն ու Արամը գնացել են զորամաս, որտեղ Գագիկը գաղտնի սպաների սենյակ է տարել ու այնտեղ թողել իր կողմից հաշտակված ինքնաձիգը, որը հայտնաբերվել է զինծառայողների կողմից:

Երկու օրվա ընթացքում Գագիկ Ա.-ն «Ոսկու աշխարհ» տոնավաճառում 587 դոլարով վաճառել է հափշտակված ոսկե զարդերից՝ 3 ոսկե շղթա ու տղամարդու մեկ ոսկե մատանի, որոնք հայտնաբերվել են գործի նախաքննության ընթացքում:

Դեկտեմբերի 30-ին Գագիկի վարձակալած «Օպել Աստրա» մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է դեղին պոլիէթիլենային տոպրակ՝ 18 միլիոն 747 հազար 350 դրամի ոսկե զարդերով:

Բացի թվարկված արարքներից, ըստ դատական ակտի, Գագիկ Ա.-ն 2008 թվականին գտել ու իր բնակարանում պահել է 200 գրամ տրոտիլային պայթաղյուս:

Դատարանում Գագիկը նշել է, որ եղբոր հետ նախնական համաձայնության չի եկել, այլ տարբեր եղանականերով եղբորը վախեցրել ու ստիպել է մասնակցել հարձակումներին: Դատական քննության ավարտին Գագիկ Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատաքննության ավարտին Արամ Ա.-ն նույնպես իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 3-րդ մասով, 238 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 324 հոդվածի 2-րդ մասերով:

Գագիկ Ա.-ն վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման և տուգանքի՝ 300 հազար դրամի չափով: Պատժի սկիզբը՝ 2010 թվականի դեկտեմբերի 29-ից:

Արամ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2010 թվականի դեկտեմբերի 29-ից:

Դատարանը վճռել է Գագիկ ու Արամ Ա.-երից համապարտության կարգով հօգուտ տուժողներից մեկի բռնագանձել 21 միլիոն 252 հազար 650 դրամ՝ որպես հափշտակված ու գործի քննությամբ չհայտնաբերված ոսկե զարդերի արժեքի հատուցում:

Հայտնաբերված 18 միլիոն 747 հազար 350 դրամի ոսկե զարդերը վերադարձվել են տուժողին:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Արամ Ա.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով մեղմացնել իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված պատիժը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Եվ ահա դեպքերից շուրջ 9 ու կես տարի անց դատախազը բողոքարկել է դատավճիռը Գագիկ Ա.-ի մասով՝ պահանջելով ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 3-րդ մասով նշանակված պատժի մասով դատաճիռը փոփոխել, կայացնել նոր դատական ակտ:

Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական ծառայության վայր առանց հարգելի պատճառի երկու անգամ երեքական օրով չներկայանալու համար Գագիկ Ա.-ի նկատմամբ սահմանել էր 6 ամիս ազատազրկում: Այդ պատիժը գումարվել էր Գագիկին մեղսագրված մյուս արարքների համար սահմանված առանձին-առանձին պատժաժամկետներին, վերջնական պատիժը կազմել էր 12 տարի ազատազրկումը և 300 հազար դրամ տուգանքը:

 

դիտվել է 1904 անգամ
Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan