Ցյուրիխի կենդանաբանական այգում ամուրյան վագրը հոշոտել է 55-ամյա խնամող կնոջը
Ցյուրիխի կենդանաբանական այգում ամուրյան էգ վագրը հոշոտել է 55-ամյա խնամողին, հայտնում է Reuters-ը:
Փրկարարների խումբը չի կարողացել օգնել կնոջը, նա տեղում մահացել է: Հարձակման հանգամանքները հետաքննում է ոստիկանությունը:
Նշվում է, որ այս վանդակում պահվում են երկու վագրեր՝ հինգ տարեկան էգ Իրինիան և 4 տարեկան արու Սայանը:
Կենդանաբանական այգու տնօրեն Սևերին Դրեսենի խոսքով՝ վագրը դեռևս ողջ է, սակայն անհայտ է, թե ինչու է խնամողը կենդանիների հետ նույն վանդակում հայտնվել:
Ողբերգության վկաները հոգեբանական օգնության են դիմել։