Քոչարյան. 2016-ի պատերազմական իրադարձությունները քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունքները չպետք է կասկածի տեղ թողնեն
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները չպետք է կասկածի տեղ թողնեն: Այս մասին ԵԱՀԿ մասնակցությամբ «Անվտանգության ոլորտի բարեփոխումները եւ արդյունավետ կառավարումը» թեմայով ֆեյսբուքյան վեբինարի ընթացքում հայտարարեց անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այդ իրադարձությունները նման են 2018-ի մարտի 1-ի իրադարձություններին, երբ բանակն օգտագործվեց ժողովրդի դեմ:
Քոչարյանը հայտարարեց, որ այդ ժամանակ գործող Սահմանադրությամբ իշխանություններն իրավունք չունին Երեւանի փողոցներում օգտագործել զինվորականներին:
Նշենք, որ Հիմնական օրենքի համաձայն՝ զինվորական ստորաբաժանումներն այնուամենայնիվ կարող էին օգտագործվել հատուկ կարեւոր օբյեկտների պահպանության համար:
Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հանձնաժողովը պարզում է ոչ թե մարտի 1-ի իրադարձությունները, այլ 2016-ի ապրիլի իրադարձությունները՝ Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան: