Հոնկոնգում անցկացվել է լուռ քայլերթ՝ ի նշան բողոքի ազգային անվտանգության օրենքի դեմ
Հոնկոնգի հարյուրավոր բնակիչներ մասնակցել են լուռ քայլերթին, որը կազմակերպվել է ի նշան բողոքի ազգային անվտանգության օրնեքի դեմ, հաղորդում է Reuters-ը։
Քայլերթն ուղակցել է ոստիկանությունը՝ զինված վահաններով։
Նշվում է, որ քայլերթի մասնակիցները հրաժարվել էին վանկարկել կարգախոսեր։
Մայիսին Չինաստանի խորհրդարանը հաստատել էր ազգային անվտանգության մասին օրենքն ընդունելու ծրագիրը։ Ըստ այդ օրենքի՝ ամբողջ Չինաստանի անվտանգությունը կապահովվի Հոնկոնգին վերաբերով միջոցներով։
Ըստ չինական ԶԼՄ-ների հայտարարությունների՝ այդ օրենքի նպատակն է արդյունավետորեն կանխարգելել, դադարեցնել եւ պատժել գործողությունները, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը։ Հնարավոր վտանգների թվին են պատկանում երկրի պառակտումն ու պետականության տապալումը։
Բացի այդ, Չինաստանը վճռականորեն դեմ է ներկայանում Հոնկոնգի գործերում օտարերկրյա միջամտություններին։