«Շատ նորմալ զրույց ենք ունեցել». Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ ԱԱԾ-ից
Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը մոտ 2 ժամ անցկացրեց ԱԱԾ-ում, որտեղ նրան հրավիրել էին երեկ ՍԴ-ի մոտ հնչեցրած կարծիքի պատճառով:
«Ըստ էության տեխնիկական հարցերի մասին շատ երկար խոսեցինք, ես առաջարկեցի, որ զրույցը ձայնագրվի բջջային հեռախոսով: Իրենք երեւի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին Կառավարության 2011 թվականի մի օրենք, որտեղ նշված էր, թե ովքեր կարող են դա անել, բայց դատավարական պրոցեսին էր դա վերաբերում, համոզիչ չէր: Մենք վիճարկեցինք դա եւ հաջորդ անգամ` երեւի չորեքշաբթի ես փաստաբանի հետ կներկայանամ»,- ասաց նա` նշելով, որ օրենքի բաց է, քանի որ կարող են սխալ ներկայացնել զրույցը:
Նա հավելեց, որ շատ նորմալ զրույց են ունեցել, սակայն ինքը մյուս անգամ փաստաբանի հետ կներկայանա, որպեսզի տարբեր կերպ չներկայացվի իր խոսքերը:
Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Սահմանադրական կարգը տապալելու կոչերի հետ կապված, որը նա արել էր երեկ ՍԴ դատարանի մոտ տված հարցազրույցում: