ԱՄՆ ՀՆԱ-ն ընկել է 5 տոկոսով. առաջիկա 3 ամսվա ընթացքում ավելի լուրջ անկում է սպասվում
ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ընկել է 5 տոկոս, եւ ավելի լուրջ անկում է սպասվում առաջիկա երեք ամիսների ընթացքում, հայտնում է Associated Press-ը: Հինգշաբթի առեւտրի նախարարությունը հայտնել է, որ ՀՆԱ-ի անկումը, ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալը հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում մեկ ամիս առաջ արված գնահատականի համեմատ չի փոխվել:
ՀՆԱ-ի ներկայիս անկումն ամենակտրուկն է եռամսյակի ընթացքում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր, երբ ՀՆԱ-ն չորս եռամսյակում ընկել էր 8.4 տոկոսով:
Առաջին եռամսյակը ընդգրկում է սահմանափակումների միայն երկու շաբաթը, որոնք շատ երկրներում սկսվել էին մարտի կեսերից:
Ըստ տնտեսագետների՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ապրիլից մինչեւ այս ամսվա վերջ ընկել է մոտ 30 տոկոսով: