Պեսկովը մեկնաբանել է Լուկաշենկոյի՝ շքերթից անմիջապես հետո Մոսկվայից հեռանալու լուրերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերը, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթից անմիջապես հետո մեկնել է Մինսկ:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Լուկաշենկոն լքել է Մոսկվան ռազմական շքերթից անմիջապես հետո:
Պեսկովի խոսքով՝ Բելառուսի նախագահը Կրեմլում ներկա է գտնվել Հաղթանակի շքերթի հյուրերի պատվին տրված ընդունելությանը: