Շղթայական վթար Մյասնիկյան պողոտայում. բախվել են BMW-ն, Mercedes-ը, Hondа-ն և Hyundai-ն (Տեսանյութ և լուսանկարներ)
Երևանում, այսօր՝ հունիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի տան դիմաց, բախվել են Honda, Mercedes, BMW, Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկություննների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։