Facebook-ն ու Twitter-ը հեռացրել են երկու երեխաների հետ Թրամփի տեսանյութը իրավունքների խախտման մասին բողոքի պատճառով
Facebook-ն ու Twitter-ը հեռացրել են երկու երեխաների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսանյութը Twitter-ում այդ նյութի «մանիպուլյացիոն» բնույթի մասին նշելուց մեկ օր հետո, հայտնում է Politico-ն:
Այս գրառումը հեռացնելը կարող է հանգեցնել Թրամփի եւ Սիլիկոնյան հովտի միջեւ լարվածության խորացմանը, քանի որ դրանից մի քանի շաբաթ առաջ նախագահը հրաման էր արձակել, որը սահմանափակում էր սոցիալական ցանցերում գործող ընկերությունների պատասխանատվությունը համացանցում իրենց գործողությունների համար, նշում է պարբերականը:
Տեսանյութում մի փոքրիկ հետապնդում է երկրորդին եւ երեւում են մոնտաժված տիտրեր. «Վախեցած փոքրիկը փախչում է ռասիստ փոքրիկից» եւ նշվում է, որ «ռասիստ փոքրիկը, ըստ ամենայնի, Թրամփի ընտրողն է»:
Jukin Media ընկերությունը հայտարարել է, որ այս տեսանյութի բնօրինակը պատկանում է իր գործընկերոջը, եւ ոչ ոք այն օգտագործելու թույլտվություն չի ստացել:
Ընկերությունը նաեւ հայտել է, որ հայտ է ուղարկել հեղինակային իրավունքների խախտման մասին օրենքի համաձայն նյութը հեռացնելու մասին:
«Առանձին վերցրած մենք ոչ մի դեպքում չենք աջակցում ու չենք խրախուսում մանիպուլյացիոն տեսանյութը կամ դրանում պարունակվող ուղերձները»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
Facebook-ից եւ Twitter-ից պարբերականի հետ զրույցում հաստատել են մի քանի ժամվա ընթացքում տեսանյութը հեռացնելու փաստը: