Եվրոպական սահմանային ծառայությունը գրանցել է դեպի ԵՄ շարժվող փախստականների հոսքի կտրուկ աճ
Ապրիլին կորոնավիրուսով պայմանավորված՝ փախստականների թվի անկումից հետո, մայիսին կրկին դեպի Եվրամիություն ժամանող փախստականների հոսքն աճել է։ Անցած ամիս Frontex եվրոպական սահմանային ծառայությունը գրանցել է ԵՄ սահմանները անօրինական կերպով հատելու շուրջ 4300 դեպք հիմնական միգրացիոն երթուղիներում, ինչը գրեթե երեք անգամ ավելին է, քան ապրիլին։
Ապրիլին ԵՄ-ում փախստականների հոսքը կտրուկ անկել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ընդհանուր առմամբ Frontex-ը հունվարից մինչեւ մայիս ամիսներին գրանցել էր 31 600 անօրինական սահմանային հատում՝ 6 տոկոսով պակաս, քան 2019 թվականի նույն շրջանում, հաղորդում է DW-ը։
Միգրանտների համար ամենասիրված երթուղին է Թուրքիայի եւ Հունաստանի սահմանով, այսինքն՝ Միջերկրական ծովի արեւելյան մասով։ Այստեղ Frontex-ը գրանցել է ԵՄ սահմանն անօրինական հատելու 1250՝ 8 անգամ ավել, քան ապրիլին։ Փախստականների մեծամասնությունն այդ երթուղով ժամանել էր Աֆղանստանից։
Միջերկրական ծովի կենտրոնական մասից՝ Լիբիայից եւ Թունիսից դեպի Իտալիա եւ Մալթա, ԵՄ ներխուժել է մայիսին շուրջ հազար փախստական՝ 40 տոկոսով ավելի, քան ապրիլին։ Այստեղ միգրանտների մեծ մասը ծնունդով Բանգլադեշից են, Սուդանից եւ Կոտ դ’Իվուարից։
Միջերկրական ծովի արեւմտյան կողմից, այսինքն՝ Մարոկկոյից Իսպանիա մայիսին ժամանել է ավելի քան 650 փախստական՝ շուրջ չորս անգամ ավելի, քանի ապրիլին։
Եւ այսպես կոչված արեւմտաբալկանյան երթուղով ԵՄ է ժամանել մայիսին ավելի քան 900 փախստական․ տասն անգամ ավելի, քան ապրիլին։