Ֆիննախ. սփյուռքի տարբեր ծրագրերի իրականացման համար պետբյուջեից տրամադրվել է 386,4 մլն դրամ
Սփյուռքի տարբեր ծրագրերի իրականացման համար պետբյուջեից տրամադրվել է 386,4 մլն դրամ: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Իրացումը կազմել է 68,4 տոկոս:
2019-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդին պետբյուջեից ծրագրվում էր տրամադրել 7,4 մլրդ դրամ, սակայն շտկումներից հետո այդ գումարն աճել է մինչեւ 8,9 մլրդ դրամ: Իրացումը, ֆինանսների նախարարի խոսքով, կազմել է 99,7 տոկոս: