Ռոբերտ Լեւանդովսկու ռեկորդը
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Բունդեսլիգայի 30-րդ տուրի խաղում «Բայերին» գոլ խփելու շնորհիվ սահմանել է արդյունավետության անձնական ռեկորդ։ Լեւանդովսկին առաջին անգամ մեր մրցաշրջանում խփում է 44 գոլ բոլոր մրցաշարերում։
31-ամյա Լեւանդովսկին 2014-ին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Բավարիա»։
«Բավարիան» 30 տուրից հետո 70 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։