Կորոնավիրուսով վարակված՝ 6 օրական երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Կորոնավիրուսով վարակված՝ 6 օրական երեխայի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
Վերջինիս խոսքով՝ 3 օր է արդեն, ինչ երեխան տեղափոխվել է «Մուրացան», շնչառական խնդիրներ չունի, բայց ունի թարախային օջախ, ջեմություն է ունեցել, բուժումն ընթացքի մեջ է: