Կիլիան Մբապե․ Ոստիկանությունը մեզ հետ է, մեր դեմ չէ (ֆոտո)
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ինստագրամում անդրադարձել է ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերին։
«Ոստիկանությունը մեզ հետ է, մեր դեմ չէ» գրությամբ նկար է հրապարակել Մբապեն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։