Լիտվան թուլացրել է սահմանային սահմանափակումները եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների համար
Լիտվան թուլացրել է սահմանային սահմանափակումները եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների համար, հաղորդում է AP-ը:
14-օրյա կարանտինն այլեւս չի գործի այն երկրների քաղաքացիների համար, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման առնվազն 15 նոր դեպք է հաստատվել: Այդ երկրներ են՝ Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Դանիա, Ավստրիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Էստոնիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Լատվիա, Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա եւ Շվեյցարիա:
Իռլանդիայից, Մալթայից եւ Իսպանիայից ժամանածները նախկին պես պետք է 14-օրյա կարանտին անցնեն: