Հրդեհ Արգել գյուղում
Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն
ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկուական մարտական հաշվարկ: