Բալոտելին դատի կտա «Բրեշիայի» ղեկավարությանը
Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին պատրաստվում է դատական հայց ներկայացնել ակումբի ղեկավարության դեմ, հայտնում է Sky Italia-ն:
Իտալացի հարձակվողը պնդում է, որ «Բրեշիայի» նախագահ Մեսիմո Չելինոն թույլ չի տալիս, որպեսզի նա մասնակցի թիմի մարզումներին: 29-ամյա ֆուտբոլիստը փոխհատուցում կպահանջի ակումբից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիո Բալոտելին հրաժարվում է մասնակցել «Բրեշիայի» մարզումներին: Նրա ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»:
Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: