Բելգիայի արքայազնը վարակվել է կորոնավիրուսով Իսպանիայում տեղի ունեցած երեկույթի ժամանակ
Բելգիայի արքայազնը վարակվել է կորոնավիրուսով Իսպանիայում կարանտինի ժամանակ երեկույթի մասնակցելուց հետո: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով BBC-ին:
28-ամյա արքայազն Յոահիմը մայիսի 26-ին Բելգիայից մեկնել է Իսպանիա՝ պրակտիկա անցնելու համար:
Երկու օր անց նա երեկույթի է մասնակցել հարավային Կորդովա քաղաքում, որից հետո նրա COVID-19-ի թեստը դրական է եղել:
Երեկույթին, որին մասնակցել է նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի զարմիկը, ներկա է եղել 27 մարդ:
Իսպանիայի ոստիկանությունը երեկույթի հետ կապված հետաքննություն է սկսել: Կարանտինի կանոնները խախտած անձինք կարող են տուգանվել մինչև 10 000 եվրոյի չափով:
Այժմ երեկույթի մասնակիցները գտնվում են կարանտինում:
Ըստ հաղորդումների, արքայազն Յոահիմի մոտ առկա են կորոնավիրուսի թեթև ախտանշաններ: