Շղթայական ավտովթար Երեւանում (ֆոտո)
Այսօր՝ մայիսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 17:20-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում, «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են 3 Opel, Range Rover և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել են ՃՈ տեսոուչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: