UFC on ESPN 9․ Ամերիկահայ Քեթլին Չուկագյանի հաղթանակը Լաս Վեգասում (Լուսանկարներ)
Ամերիկահայ Քեթլին Չուկագյանը հաղթել է Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC on ESPN 9 մրցաշարում։
Թեթեւագույն քաշային կարգում 31-ամյա մարզուհին մենամարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ, 35-ամյա Անտոնինա Շեւչենկոյի հետ եւ պարտության է մատնել 30։25, 30։25, 30։25 հաշվով։
Քեթլին Չուկագյանը խառը մենամարտերում տարել է 14 հաղթանակ, կրել 3 պարտություն։
Գրառումն՝ այստեղ: