Պրեմյեր լիգայի ակումբներում կորոնավիրուսով նոր վարակվածներ չկան
Անգլիական Պրեմյեր լիգայի ակումբների ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակիցների թեստավորման չորրորդ փուլի բոլոր պատասխանները եղել են բացասական, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Մայիսի 28-29-ին կատարվել է 1130 թեստ։ Ոչ մի վարակված չի եղել։ Նախորդ երեք փուլերի ժամանակ դրական էր եղել է 12 թեստի պատասխան։
Առաջին փուլ․ մայիսի 17-18, 748 թեստ, 6 դրական պատասպան 3 ակումբում։
Երկրորդ փուլ․ մայիսի 19-22, 996 թեստ, 2 դրական պատասխան 2 ակումբում։
Երրորդ փուլ․ մայիսի 25-26, 1008 թեստ, 4 դրական պատասխան 2 ակումբում։
Չորրորդ փուլ․ մայիսի 28-29, 1130 թեստ, 0 դրական պատասխան։
Անգլիայի առաջնության վերսկսումն առանց հանդիսականների նախատեսված է հունիսի 17-ին։