«Բավարիան» սահմանեց Բունդեսլիգայի ռեկորդ
Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սահմանել է Բունդեսլիգայի արդյունավետության ռեկորդ։ «Բավարիան» առաջին թիմն է պատմության մեջ, որը առաջինից մինչեւ 29-րդ տուր խփել է 85 գոլ։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 29-րդ տուրում 5։0 հաշվով առավելության հասավ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձած լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կրկնեց մեկ մրցաշրջանում իր արդյունավետության ռեկորդը՝ 43 գոլ։
«Բավարիան» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Բավարիա» - «Ֆորտունա Դյուսելդորֆ»՝ 5։0 (տեսանյութ)
Մատիաս Յորգենսեն, 15, ինքնագոլ, Բենժամեն Պավար, 29, Ռոբերտ Լեւանդովսկի, 43, 50, Ալֆոնսո Դեւիս, 52