Հոնկոնգի բնակիչները զանգվածաբար դոլարներ են գնում փոխանակման կետերում. ԶԼՄ-ներ
Հոնկոնգյան փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի կանխիկի պակաս է արձանագրվել` տեղեկացնում է TASS-ը։
Գործակալության թղթակիցի խոսքերով՝ ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի բնակիչները գնում են ԱՄՆ դոլարը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշման բարձրացման և դրամավարկային քաղաքականության հնարավոր փոփոխությունների վախի ֆոնին:
«ԱՄՆ դոլար գրեթե ոչ մի տեղ չի մնացել: Փոխանակման համար մատչելի այլ արտարժույթի քանակն այժմ նույնպես չափազանց սահմանափակ է»,- մեկնաբանել է իրավիճակը Մոնգկոկ տարածաշրջանում գտնվող փոխանակման կետերից մեկի սեփականատերը: