Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Մինեապոլիս․AP
Պենտագոնը բանակին հրամայեց պատրաստականության բերել ԱՄՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ Մինեապոլիս ուղարկելու համար, որտեղ անկարգություններ են տեղի ունենում ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանության հետևանքով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Աղբյուրների համաձայն՝ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգայի և Նյու Յորքի Ֆորտ-Դրամայի զինվորները հրաման են ստացել՝ չորս ժամվա ընթացքում պատրաստ լինել տեղակայվելու Մինեապոլիսում: Կոլորադոյի Ֆորտ- Կարսոնում և Կանզասի Ֆորտ Ռայլիում գտնվող զինվորները պետք է պատրաստ լինեն 24 ժամվա ընթացքում:
Նշվում է, որ տեղակայման պատրաստականության հրամաններ են տրվել ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած զրույցից հետո: Թրամփը խնդրել է Էսպերին ներգրավել զինված ուժերին, որպեսզի ճնշեն ապստամբությունները Մինեապոլիսում, երբ բողոքի ակցիաները վերածվեցին թալանի և հրկիզման: