Թրամփն այնքան է «նյարդայնացած» Պեկինի գործողություններից, որ առեւտրային գործարքն արդեն կարեւոր չէ նրա համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան է «նյարդայնացած» նոր կորոնավիրուսի եւ այլ հարցերի հետ կապված Պեկինի գործողություններից, որ առեւտրային գործարքն արդեն այնքան կարեւոր չէ նրա համար, ինչպես նախկինում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն։
Նրա խոսքերով՝ դա չի վերաբերում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագրի առաջին փուլին, սակայն Թրամփի վարչակազմը հետեւում է, որ Պեկինը կատարի իր պարտավորությունները:
Հոնկոնգում պառակտման, կործանիչ գործունեության, ահաբեկչության եւ արտասահմանյան միջամտության դեմ պայքարի մասին օրենքներ ընդունելու Չինաստանի որոշումը Վաշինգտոնի ցասումն է առաջացրել։
«Կարծում եմ, որ Չինաստանը մեծ սխալ է թույլ տալիս, անկեղծ ասած»,- ասել է Քուդլոուն:
Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը կողջունի ԱՄՆ-ի ցանկացած գործունեություն Հոնկոնգում կամ մայրցամաքային Չինաստանում, որը կցանկանա վերադառնալ Միացյալ Նահանգներ: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ եւ կվճարենք տեղափոխման ծախսերը, եթե նրանք վերադարձնեն իրենց մատակարարման ցանցերը եւ արտադրանքը Միացյալ Նահանգներ»,- ասել է Քուդլոուն: