Հյուսիսային Կառոլինայում մարդիկ այցելել են «կորոնավիրուսային երեկույթներ», որպեսզի վարակվեն եւ իմունիտետ ձեռք բերեն
Հյուսիսային Կառոլինայում մարդիկ այցելել են «կորոնավիրուսային երեկույթներ», որպեսզի վարակվեն եւ իմունիտետ ձեռք բերեն, հաղորդում է NYP-ը:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում շատ պացիենտներից լսել ենք, որ իրենք չեն վախենում վարակվել կորոնավիրուսով: Նրանք ցանկանում են վարակվել, որպեսզի իմունիտետ ձեռք բերեն»,-ասել է Novant Health Forsyth բուժկենտրոնից բուժքույր Յոլանդա Էնրիչը:
Շատ երիտասարդներ ասել են, որ հույս ունեն հակամարմիններ ձեռք բերել: «Մենք իսկապես մտահոգված ենք, որ նման միտում կա: Նրանք կարող են վիրուսը տարածել եւ վնաս հասցնել մեր խոցելի բնակչությանը»,-ասել է նա: