Ես սիրում եմ իմ մարզչին. Արթուր Աբրահամի նոր լուսանկարը Ուլի Վեգների հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Արթուր Աբրահամը նոր լուսանկար է հրապարակել իր մարզչի՝ Ուլի Վեգների հետ:
«Ես սիրում եմ իմ մարզչին»,- լուսանկարը վերնագրել է Աբրահամը:
Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Աբրահամը խոսել էր կարիերան ավարտելու մտադրության և կորոնավիրուսով պայմանավորված նոր իրավիճակի մասին: