«Լացիոն» կերկարաձգի պայմանագիր Սիմոնե Ինձագիի հետ
Հռոմի «Լացիոն» կերկարաձգի պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։ 44-ամյա իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ․ հունիս, հաղորդում է gazetta.it-ը։ Նա կստանա տարեկան 2,5 միլիոն եվրո։
Սիմոնե Ինձագին «Լացիոն» գլխավորում է 2016 թվականից՝ մեկ անգամ նվաճելով Իտալիայի գավաթը, երկու անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Լացիոն» բարելավել է անընդմեջ հաղթանակների ակումբային ռեկորդը՝ 10 հաղթանակ։
Իտալիայի առաջնության 26 տուրից հետո «Լացիոն» 62 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»։