Ուկրաինան մտադիր է բացել ԵՄ-ի և Մոլդովայի հետ սահմանը
Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաստատել է ԵՄ-ի և Մոլդովայի հետ սահմանային 66 անցակետերի բացումը՝ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման թուլացման պատճառով՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն:
«Ծրագրի իրականացումը կվերականգնի լիարժեք սահմանային տեղաշարժը Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Ռումինիայի և Մոլդովայի հետ», – կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ անցակետերը որոշ ժամանակ փակ են մնալու «այս հանրապետություններում համաճարակային իրավիճակի պատճառով»: