Պետք չի խուսափել բանակում զինծառայության շրջանում ունենալ լիդերներ. փոխնախարար
Բանակում անպատժելիության մթնոլորտ չկա, ես դա բացառում եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույյցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Ես բացառում եմ, ոևր անպատժելիության մթնոլորտի հետեւանքով դեպքեր են տեղի ունենում զինված ուժերում»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե կարո՞ղ ենք արձնագրել, որ բանակում արտոնյալներ չկան, նա պատասխանեց. «Այո: Ո՞ւմ ասածի վրա եք դա ասում: Պետք չի խուսափել զինծառայության շրջանում ունենալ լիդերներ, որովհետեւ պատերազմի ժամանակ այդ լիդերների հետեւից են գնալու»: