Կառավարության մոտից բերման է ենթարկվել 6 անձ․ Ոստիկանություն
Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ կառավարության առջևից բերման է ենթարկվել 6 անձ։ Այս մասին Operativ լրատվականին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Բերման ենթարկվածների նկատմամբ վարձական իրավախախտման արձանագրություն կկազմվի ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Հիշեցնենք, որ բերման ենթարկվածների մեջ կային նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ այդ թվում դերասան Սարգիս Գրիգորյանը։