«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկով կդիմի «Բարսելոնային»
Մյունխենի «Բավարիայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային», կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ»:
Sport.es-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկայում պաշտոնական առաջարկով կդիմի «Բարսելոնային»:
27-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»:
Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Լիվերպուլից»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: