Բիշքեկում միլիցիան կրակել է կարանտինը խախտողներին ցրելու համար
Բիշքեկում միլիցիայի պարեկային ծառայության վարչության տեսուչը ստիպված էր հաշվեցուցակային զենքը կիրառել՝ կանխելու համար կարանտինը խախտողների հարձակումն իր վրա, փոխանցում է RG-ն:
Մայրաքաղաքի ՆԳ գլխավոր վարչության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքային այգիներից մեկում: «Միլիցիոները մարդկանց մեծ խումբ է տեսել, մոտեցել է նրանց եւ խնդրել ցրվել, քանի որ խախտում էին կարանտինի ռեժիմը: Ի պատասխան՝ անհայտ անձինք իրենց ագրեսիվ են պահել, տեսուչի հետ վիճաբանություն սկսել եւ փորձել տիրանալ նրա հաշվեցուցակային զենքին: Ավագ սերժանտը ստիպված էր օդ կրակել, որից հետո հարձակվողները նահանջել են»,- հայտնել են գերատեսչությունից:
ՆԳ գլխավոր վարչությունից նշել են, որ միլիցիոները գործել է «Ներքին գործերի մարմինների մասին» սահմանադրական կարգավորման օրենքի 15-րդ հոդվածի համաձայն («Հրազենի կիրառում եւ օգտագործում»):
Քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով, որոնվում են արտակարգ դեպքի մասնակիցները: