Լա Լիգայի նախագահ. Բունդեսլիգայի վերսկսումը օրինակ է մեզ համար
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության վերսկսման որոշումը:
«Ես շատ ուրախ եմ Բունդեսլիգայի վերսկսման կապակցությամբ և արդեն շնորհավորել եմ Բունդեսլիգայի ղեկավարությանը:
Գերմանիայի առաջնության վերսկսումը օրինակ է մեզ համար և մենք պետք է շարժվենք այդ ճանապարհով»,- Տեբասի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Սպասվում է, որ Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին: