Հյուսիսային Օսեթիայում կորոնավիրուսով վարակված երեխա է ծնվել
Հյուսիսային Օսեթիայում կորոնավիրուսով վարակված երեխա է ծնվել, գրում է ՏԱՍՍ-ը, հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ կինը կորոնավիրուսով է վարակվել երեխայի ծնվելուց առաջ: Այժմ մայրը եւ փոքրիկը գտնվում են տանը՝ բժիշկների հսկողության տակ:
Հյուսիսային Օսեթիայում կորոնավիրուսով վարակվել է 2 165 մարդ, 15-ը մահացել է: