Աֆղանստանի նախագահն ու նրա գլխավոր օպոնենտը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
Կիրակի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին եւ նրա հիմնական քաղաքական օպոնենտ Աբդուլա Աբդուլան ստորագրել են փոխգործակցության եւ երկրում իշխանական լիազորությունները բաժանելու մասին համաձայնագիր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աֆղանական 1TV հեռուստաալիքին։
Ըստ համաձայնագրի՝ Աբդուլան գլխավորում է Ազգային հաշտեցման բարձրագույն խորհուրդը։ Նշվում է նաեւ, որ նրա կողմնակիցները կզբաղեցնեն մի քանի նախարարական պաշտոն։
Մայիսի սկզբին Pajhwok գործակալությունը տեղեկացրել էր, որ Գանին եւ նախկին վարչապետ Աբդուլան պայմանավորվել են քաղաքական համաձայնագրի շրջանակում։ Ընդդիմադիրները մտադրություն են հայտնել տարաձայնությունները կարգավորել երկրում նախագահական ընտրություններից հետո ծագած ճգնաժամը հաղթահարելու համար։
Աֆղանստանում քաղաքական հակասությունների սրացումը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, երբ Գանին պաշտոնապես հայտարարվել էր նախագահական ընտրությունների հաղթող։ Ըստ Անկախ ընտրահանձնաժողովի տվյալների՝ նա ստացել էր ձայների 50,64 տոկոսը։ Նախագահի թեկնածու Աբդուլան հրաժարվել էր ընդունել այդ արդյունքները։