Լեգենդար դարպասապահ․ Կորոնավիրուսից ապաքինվեցի՝ մանդարին ուտելով
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ, 75-ամյա Ուգո Գատին ապաքինվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել հիվանդանոցից Իսպանիայում։
«Կորոնավիրուսից ապաքինվեցի՝ մանդարին ուտելով։ Հիվանդանացում ինձ ամեն առավոտ ասում էին, որ կմահանամ։ Կինս ամեն օր տեսակցում էր ինձ։ Նա ասում է, որ շատ վատ էի։
Կողքի մահճակալին պառկած հիվանդը տեսավ, որ ես ամեն օր մանդարին եմ ուտում, եւ ինքն էլ սկսեց ուտել։ Վստահ եմ, որ մանդարինի շնորհիվ ապաքինվեցի»,- Գատիի խոսքը մեջբերում է AS-ը։
Ուգո Գատին Արգենտինայի առաջնությունում հանդես է եկել 1962-1988 թվականներին՝ անցկացնելով ռեկորդային քանակի հանդիպումներ՝ 765։