Իտալիայի կառավարությունը թույլատրել է խմբային մարզումները
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ մարզական թիմերը հնարավորություն կունենան մայիսի 18-ից վերսկսել խմբային մարզումները, որոնք արգելված էին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։
«Այո, գիտենք, որ կա ռիսկ, բայց հակառակ դեպքում մենք կմնանք փակված մինչեւ չլինի պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ դա։
Մայիսի 18-ից կվերաբացվեն խանութները, վարսավիրանոցները, բարերը, ռեստորանները, կվերսկսվեն ֆուտբոլային թիմերի խմբային մարզումները։
Ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու համար դեռ չունենք անհրաժեշտ երաշխիքներ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իտալիայում հույս ունեն մրցաշրջանը վերսկսել հունիսին կամ հուլիսին։