«Ռոմայի» 3 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո վերսկսված մարզումների ընթացքում «Ռոմայի» 3 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել:
1 շաբաթ տևած մարզումների ընթացքում վնասվածքներ են ստացել Պաու Լոպեսը, Դանիել Ֆուսատոն և Դիեգո Պերոտին:
Սպասվում է, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստները լիարժեք ապաքինված կլինեն մինչև Իտալիայի առաջնության վերսկսումը՝ հունիսի 13-ը: