Իտալիայի Ա Սերիայի ակումբները կողմ են քվեարկել հունիսի 13-ին մրցաշրջանը վերսկսելուն
Իտալիայի առաջնության մասնակից ակումբները կողմ են քվեարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանը հունիսի 13-ին վերսկսելուն, հաղորդում է Football Italia-ն։
Սակայն Իտալիայի կառավարությունը դեռ չի հայտնել դիրքորոշում։ Առանց կառավարության թույլտվության մրցաշրջանի վերսկսումը հնարավոր չէ։
Իտալիայում թիմերը մայիսի 18-ից կվերսկսեն խմբային մարզումները։ Հիմա ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրերով։
Իտալիայի առաջնությունը դադարեցված է մարտի 9-ից։