Ավստրիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսին
Ավստրիայի ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարները որոշում են ընդունել հունիսին վերսկսել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը:
Ավստրիայի սպորտի ու առողջապահության նախարարներն արդեն թույլատրել են ակումբներին վերսկսել մարզումները՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրում մարզական միջոցառումների անցկացումը թույլատրել են նաև Չեխիան և Պորտուգալիան: