Ռալֆ Ռանգնիկը 5 տարվա պայմանագիր է պահանջել «Միլանից»
Գերմանական «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մի քանի պահանջ է ներկայացրել իտալական «Միլանին», որը ցանկանում է 61-ամյա գերմանացի մասնագետին նշանակել գլխավոր մարզիչի պաշտոնում։
Ռալֆ Ռանգնիկը պահանջել է հինգ տարվա պայմանագիր, մեծ լիազորություններ, ինքնուրույնություն, առաջիկա տրանսֆերների համար 75-80 միլիոն եվրո, իսկ թիմի կազմի վերակառուցման ընդհանուր նախագծի համար՝ 140 միլիոն եվրո։
Ռանգնիկը ցանկանում է երիտասարդացնել կազմը՝ միջին տարիքը դարձնելով մինչեւ 22 տարեկան։ Հիմա «Միլանի» ֆուտբոլիստների միջին տարիքը 26,4 է։
Իտալական մամուլը գրել է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից» եթե նշանակվի Ռանգնիկը։