YouTube-ալիքի հեղինակը «կոտրել է» հաշվիչը եւ Wi-Fi-ի օգնությամբ վերածել այն ծածկաթերթիկի
YouTube-ալիքի հեղինակ Neutrino-ն «կոտրել է» HYPERLINK ինժեներական հաշվիչը եւ հագեցրել այն Wi-Fi մոդուլով, լրացուցիչ OLED-էկրանով ու մեսենջերով։ Գաջեթն արդյունքում վերածվել է հզոր ծածկաթերթիկի։
Մոդիֆիկացված հաշվիչը արտաքինով գործնականում չի տարբերվում սովորական շարքայինից՝ քիչ մարդ կարող է նկատել, որ արեւային մարտկոցի փոխարեն տեղադրված է էկրան, որը արտացոլում է համացանցից ստացած տեղեկատվությունը։
Ենթադրվում է, որ սարքի օգնությամբ կարելի է արտագրել քննությունների ժամանակ, որտեղ արգելված է օգտվել սմարթֆոններից, սակայն կարելի է օգտագործել հաշվիչ, գրում է Planet Today-ը։
Նոր սարքի գործառույթները տարբերվում են հաշվիչի հիմնական գործառույթներից, այդ պատճառով նրանից օգտվելու համար նախատեսված են կառավարման հատուկ մասեր՝ թաքնված հաղորդիչներ, որոնք արձագանքում են սարքի մեջ գտնվող մագնիսներին։ Wi-Fi մոդուլը, որը սարքում տեղադրել է հնարամիտ յութուբերը, թույլ է տալիս մուտք գործել Firebase ամպային հարթակ, որը կարելի է օգտագործել ամենաբազմազան տեղեկատվություն, օրինակ, ցանկացած քննության համար բանաձևեր կամ պատրաստի պատասխաններ ներբեռնելու նպատակով:
Նախատեսված է նույնիսկ չատ, որով կարելի է շփվել «հանցակիցների» հետ։ Ճիշտ է, դրա գործառույթները լրջորեն զիջում են սովորական մեսենջերներին, սակայն իր հիմնական գործառույթը (արտագրության հետ կապված) չատն, այնուամենայնիվ, կատարում է։