Բուլղարիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 5-ին, կավարտվի հուլիսի 11-ին
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Բուլղարիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 5-ին, հաղորդում է Բուլղարիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։ Առաջնությունը կանցկացվի կրճատված ձեւաչափով։ 25-րդ եւ 26-րդ տուրերի հանդիպումներից հետո երկրորդ փուլի 10 տուրի փոխարեն կանցկացվի 5 տուր 6 ուժեղագույն թիմերի մասնակցությամբ։
Առաջնությունը կավարտվի հուլիսի 11-ին։ Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։
Հուլիսի 4-ին տեղի կունենա Բուլղարիայի գավաթի խաղարկության եզրափակիչը։
Հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 22-ին Բուլղարիայի Սուպերգավաթի խաղով։ Առաջնության առաջին տուրը տեղի կունենա հուլիսի 25-ին։
Հիշեցնենք, որ Բուլղարիայի առաջնությունում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, որը ներկայացնում է «Արդան»։