Ռուսաստանը եւ Թուրքիան բանակցում են Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի կազմի եւ մատակարարման ժամկետների շուրջ
Ռուսաստանը եւ Թուրքիան բանակցում են Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի կազմի եւ մատակարարման ժամկետների շուրջ, հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանը 2019 թվականին կատարել էր Թուրքիային չորս Ս-400 դիվիզիոնների մատակարարման առաջին 2.5 միլիարդ դոլարի պայմանագիրը:
«Թուրքիայի համար նախատեսված է Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի հարցն օրակարգում է, ոչ մի տեղ չի գնացել: Մենք համաձայնեցնում ենք համակարգի կազմը, մատակարարման ժամկետները եւ այլ պայմաններ: Այսօր բանակցային գործընթաց է ընթանքում, եւ մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում ընդհանուր հայտարարի կգանք»,- ասել է Շուգաեւը: Ընդ որում, նա շեշտել է, որ առաջին պայմանագիրը բացառապես մատակարարական է` առանց արտադրության տեղայնացման: «Իսկ ահա օպցիոնը թուրքական կողմի որոշակի մասնակցություն է ենթադրում արտադրության գործընթացում: Ես դա այդպես կկոչեի»,- ասել է Շուգաեւը: