Բելգիայում մարզական միջոցառումներն արգելվել են մինչև օգոստոս
Բելգիայի ազգային անվտանգության խորհուրդն արգելել է երկրում մարզական միջոցառումների անցկացումը մինչև հուլիսի 31, հայտնում է HLN.be-ն:
Արգելքը վերաբերում է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտային իրադարձություններին:
Ավելի վաղ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել էր վաղաժամ ավարտել երկրում ֆուտբոլային մրցաշրջանը և «Բրյուգեին» հռչակել չեմպիոն: Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի մայիսի 15-ին: