Բունդեսլիգայի վերսկսումը հետաձգվել է 1 շաբաթով
Գերմանիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումը հետաձգվել է 1 շաբաթով, տեղեկացնում է Daily Mail-ը:
Երկրում մարզական միջոցառումների վերսկսումը թույլատրվել է միայն մայիսի 22-ից հետո: Նման որոշում ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ Գերմանիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի մայիսի 15-ից:
Հիշեցնենք, որ Գերմանիայում և եվրոպական մյուս երկրներում ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցվել էր մարտի կեսերին կորոնավիրուսի պատճառով: